Մշակույթ

Պատերազմ եւ հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմ

Պատերազմ եւ հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմ

ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գրադարանում այսօր տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների եւ ինստիտուտների մարդաբանության բաժնի «Պատերազմ եւ հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» (հեղինակներ՝ Գ. Աթանեսյան, Մ. Գալստյան, Գ. Հակոբյան, Լ. Անգելուշ) վերտառությամբ գրքի շնորհանդեսը։

Մենագրությունը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային եւ պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հետազոտությունը դիտարկում է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման դերակատարներին եւ նրանց ակտիվության շարժառիթներն ու նպատակները:

Հեղինակների կողմից 2021-2023թթ. իրականացված որակական հետազոտության հիման վրա վերլուծվում են Արցախյան առաջին պատերազմի եւ 2020թ․ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանների տեղադրման, հիշողության տարածքների ընտրության, հուշարձանացման դերակատարների, զոհերի հիշատակման պաշտոնական եւ ոչ պաշտոնական պրակտիկաների նորահայտ վիրտուալ դրսեւորումները, հետպատերազմյան առօրյայում հիշողության լանդշաֆտի խնդիրները: Գիրքը կարող է հետաքրքրել հումանիտար ու հայագիտական ոլորտի մասնագետներին եւ ընթերցողների լայն շրջանակի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image