Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային հարցերին՝ վստահեցնելով, որ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում Ռուսաստանի դեմ կամ նրա շահերին հակառակ։
Վարչապետը պատասխանել է հարցին, թե արդյոք Հայաստանում գտնվող Ղազախստանի արտգործնախարարի այցի ընթացքում քննարկվելու է երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու թեման։ Նա նշել է, որ Ղազախստանը դեռևս օգոստոսից բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ նախաձեռնության նկատմամբ, սակայն այն միակ երկիրը չէ․ տարբեր պետություններ ևս հետաքրքրված են այդ հնարավորությամբ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է նման երկրների, այդ թվում՝ Ղազախստանին, առաջարկել ակտիվորեն օգտագործել իր տարածքով անցնող տարանցիկ ուղիները՝ ինչպես արտահանման և ներմուծման, այնպես էլ տրանսպորտային ծառայությունների զարգացման նպատակով։
«Ռուսաստանի թիկունքում և ի հեճուկս ՌԴ-ի մենք ոչինչ չենք անում»,- նշել է նա: