Այսօր՝ հունիսի 19-ին, Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընդունել է Լատվիայի ընտրանուն։ Հանդիպման մեկնարկին ֆուտբոլասերները տրիբունայում մեծ պաստառ են բարձրացել են, որում պատկերված էր Հայաստանի զինանշանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց, որ ՀՀ զինանշանի վրա պատկերված է Արարատ լեռը, որը չի գտնվում Հայաստանի տարածքում: Պետք է ուշադրության դարձնել Արագած լեռանը , ոչ թե Արարատ սարին:
Այսպիսով, երկրպագուները փորձում, են իրենց մեսիջը տեղ հասցնել: