Այլ

Կա ավելի կեղտոտ պատերազմ, որը բարոյական նորմերն է քանդում․․․

Կա ավելի կեղտոտ պատերազմ, որը բարոյական նորմերն է քանդում․․․

Սա այս պահին կարող է թվալ ոչ կարևոր, բայց ամենակարևոր թեման է։ Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը սառը ցնցուղ է ՔՊ-ի  համար․ « Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Արշակ սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ»։ Փաստաբանը կետերով նշել է, բայց ես մի կարևոր կետ կներառեմ․ «Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ»։ Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Պետական մակարդակով (հնարավոր չէ մոռանալ Նիկոլ Փաշինյան-ի ֆեյսբուքյան անպարկեշտ գրառումը) մարդու «գլխին սարքում են»։ Նախընտրական այս շրջանում սա փրկության օղակ է հանրության համար։ Նման բաներ շատ են եղել, բայց երբեք չի բացահայտվել, որ դա կեղծ, ծրագրային միջոցների կիրառմամբ ստեղծված նյութ է։ Հանրությունը պիտի պատրաստ լինի տեղեկատվական այն պատերազմին, որը իշխանությունը մղում է թիրախների դեմ։ Կա ավելի կեղտոտ պատերազմ, որը  բարոյական նորմերն է քանդում․․․  

Բայց այստեղ ամենավտանգավորը ոչ թե կոնկրետ թիրախն է, այլ մեխանիզմը։ Եթե այսօր կարելի է նման նյութով հարվածել Արշակ Սրբազանին, վաղը նույն գործիքը կարող է կիրառվել ցանկացած մեկի դեմ՝ քաղաքական գործիչ, լրագրող կամ հասարակ քաղաքացի։ Տեխնոլոգիան դարձել է քաղաքական փաստարկի փոխարինող, իսկ «ապացույցը»՝ մոնտաժի տեսակ։ Երբ քննարկումը փոխարինվում է սենսացիայով, հասարակությունը սկսում է ոչ թե հասկանալ, այլ արձագանքել։ Իսկ այս իշխանությունը արձագանքը ավելի հեշտ է կառավարում,   քան գիտակցությունը։
Այսինքն՝ հարցը այլևս անձերի մասին չէ, այլ կանոնների։ Կամ մենք ընդունում ենք, որ հանրային դաշտում գործում է ապացույցի չափանիշ, կամ ընդունում ենք, որ գործում է միայն ազդեցության չափանիշ։ Առաջինը պետություն է կառուցում, երկրորդը՝ պետություն քանդում։ 

Այստեղ ամենակարևորն այն է, որ մարդիկ սովորեն չհավատալ կամ գոնե մի քիչ ուշ հավատալ։ Քաղաքական այս պատիժ համակարգը սնվում է մեր շտապ դատողություններից․ մենք արագ հավատում ենք, արագ զայրանում, արագ դատում։ Իսկ կեղծիքի միակ իրական հակազդեցությունը ոչ թե հակադարձ կեղծիքն է, այլ ուշացած վստահությունը։ Երբ հանրությունը սկսի պահանջել ոչ թե բարձր ձայն, այլ ստուգելի փաստ, տեղեկատվական պատերազմը կկորցնի իր հիմնական զենքը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image