Քաղաքականություն

Եթե ես դա անեի, հաջորդ օրը ինձ կկալանավորեին

Եթե ես դա անեի, հաջորդ օրը ինձ կկալանավորեին

Մարտի 1-ի գործով դատական նիստում քննարկման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը խոսեց վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների մասին՝ հիշատակելով նաև «սատկացնելու եմ» արտահայտությունը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց՝ կոչ անելով նիստի ընթացքում քաղաքական բնույթի հայտարարություններ չանել։ Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ խոսքը քաղաքական գնահատականի մասին չէ, քանի որ այդ հայտարարությունները վերաբերում են անձամբ իրեն։

Դատավորը պատասխանեց, որ եթե Քոչարյանը կարծում է, թե իր նկատմամբ հանցագործություն է կատարվել, կարող է համապատասխան հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։

Այնուհետև երկրորդ նախագահը հայտարարեց, որ եթե ինքը նմանատիպ արտահայտություն հնչեցներ վարչապետի հասցեին, ապա, իր համոզմամբ, հաջորդ օրը կձերբակալվեր։

«Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաստատ հաջորդ օրն ինձ կկալանավորեին»,- ասաց Քոչարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image