Հասարակություն

«Հրապարակ». Իջեւանի թիվ 5 դպրոցի քթի տակ որջ է ձեվավորվել

«Հրապարակ». Իջեւանի թիվ 5 դպրոցի քթի տակ որջ է ձեվավորվել

Հունվարի լույս 15-ի գիշերը արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի մոտ: Գիշերվա կեսին, ժամը 2-3-ի միջակայքում հինգհարկանի շենքի բնակիչները մեծ աղմուկի, շենքի աստիճաններով թափով իջնող քայլերի ձայներ են լսել։ Բակ իջած երիտասարդները բացել են շենքի մոտ գտնվող գարաժներից մեկի դռները եւ այնտեղից ձեռքերի վրա լրիվ մերկ, անօգնական վիճակում դուրս բերել մի երիտասարդի, արագ նստեցրել են ավտոմեքենան եւ սլացել։ Բնակիչներն ասում են, որ երիտասարդը գտնվել է վատ վիճակում, հավանական է՝ թմրանյութերի ազդեցության ներքո։ Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ այդ գիշեր նման վիճակում իրենց հիվանդանոց որեւէ երիտասարդ չի տեղափոխվել: 

Կատարվածն արտառոց է, սակայն այն նախապատմություն ունի: Սրանից մոտ մեկուկես ամիս առաջ այդ շենքի տարեց, վաստակաշատ մի քանի բնակիչներ զանգահարել էին ինձ եւ խնդրել էին այցելել իրենց բակ՝ տեսնելու այնտեղ տիրող վիճակը, որ ներկայացնեմ հանրությանը: Կենսաթոշակառուները հայտնեցին, որ բազմաբնակարան շենքի հարակից գարաժներում գիշերները երիտասարդները հավաքույթներ են կազմակերպում, որտեղ կասկածելի գործերով են զբաղվում: Բնակիչներն ասում էին` սովորաբար ավտոտնակներում կայանում են տվյալ շենքի բնակիչների մեքենաները, մարդիկ ձմեռվա պահուստ կարտոֆիլ, պահածոներ են այնտեղ պահում, սակայն իրենց շենքին հարակից ավտոտնակներում ավտոմեքենաներ չեն կայանում, բնակիչները ձմռան պաշարներ չեն պահում, այդ գարաժներում այլ նպատակներով են երիտասարդները հավաքվում: Եթե այդ ավտոտնակներում բնակիչների մեքենաները կայանեին, շենքի բակը մշտապես լցված չէր լինի ավտոմեքենաներով, որի հետեւանքով տաքսիները հաճախ չեն կարողանում մտնել շենքի բակ, ուղեւորներ վերցնել կամ իջեցնել:

Ամառվա երեկոները եւ գիշերները գարաժներում եւ դրանց մոտակայքում  հավաքված երիտասարդներն այնքան են աղմկում, որ խանգարում են բնակիչների գիշերային հանգիստը: Տարեց բնակիչներն ասացին, որ նրանց մեջ կան նաեւ անչափահասներ, որոնք երբեմն վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս տարեց մարդկանց հասցեին, սակայն  անչափահասների ծնողները չեն սաստում նրանց: Տարեց մարդիկ այլ բողոքներ էլ ունեին` բարոյական հարթության մեջ: Շենքում թեթեւ վարքով աչքի ընկնող աղջիկներ կան, որոնց հաճախ կարելի է տեսնել շենքի մոտակա նստարաններին, տղաների հետ անպարկեշտ գրկախառնված: Իսկ Իջեւանի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքը գտնվում է  915 աշակերտ ունեցող Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի դիմաց, դպրոցականները տեսնում են շենքի մոտ կատարվող այս բացասական երեւույթները, այն, որ համակեցության ամենատարրական կանոններն են խախտվում: Բնակիչների պատմելով՝ անկարգ երիտասարդները միզում են շենքի պատերի տակ, եւ տարածքից գարշահոտ է փչում: Բնակիչներից մեկն այդ գարշահոտից ազատվելու համար հավաքարար է վարձել, շենքի պատերը լվացել են, որ ծանր հոտից ազատվեն: Ասում են նաեւ, որ շենքի պատերն անգամ խոնավացել, խարխլվել են` մեզից քայքայվել: Համայնքային ոստիկանության Իջեւանի բաժինը, տեղամասային տեսուչը քաղաքի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի շուրջ տիրող անառողջ կացությունը, քրեածին իրավիճակը վերացնելու, այնտեղ  կարգուկանոն հաստատելու աշխատանքներ պետք է կատարեն, որ նման երեւույթները կանխվեն, եւ ողբերգական զարգացումներ չլինեն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image