Այս պահին նախկին Կիրովի այգու՝ (այժմ՝ Մանկական այգու) քաղաքապետարանի հարևանության տարածքում տեղադրվում է 2008 թ․ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։
Հիշեցնենք, որ նման որոշում քաղաքապետարանը կայացրել էր 2019 թվականի նոյեմբերի 20-ին։
Հուշարձանը բրոնզե հարթաքանդակի ձեւաչափով է,այն տեղադրվում է Զաքյան, Բեյրութի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում: