Քաղաքականություն

36 տարի առաջ այս օրը Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինները հռչակեցին վերամիավորումը

36 տարի առաջ այս օրը Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինները հռչակեցին վերամիավորումը

36 տարի առաջ այս օրը՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին, Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինները հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Այդ օրվանից Արցախի բնակչության վրա տարածվեցին Հայաստանի քաղաքացիության իրավունքները։

Դա շրջադարձային ու խորհրդանշական եղավ ոչ միայն Ղարաբաղյան ամբողջ շարժման, այլև Հայաստանի անկախացման համատեքստում։ Արցախի ազատագրմամբ գցվեցին Հայաստանի անկախության հիմքերը, ըստ այդմ՝ առանց Արցախի, առնվազն առանց Արցախի դատի նպատակային հետապնդման Հայաստանը չի կարող իրապես անկախ ու ինքնիշխան լինել։

«Հայկական նախագիծն» առաջարկում է հիշել անցյալի նվիրական օրերը՝ դրանցով ոգեշնչվելու և ազգային ապագա կառուցելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image