«Հրապարակ»-ի տեղեկություններով, 2023 թվականի հունվարի վերջին Շիրակի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել:
Չորս քաղաքացի փորձել են Ախուրյան խոշորացված համայնքի տարածքից հատել ՀՀ պետական սահմանը՝ անցնել Թուրքիա, սակայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են:
Փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ի մամուլի ծառայության հետ, սակայն մեր հեռախոսազանգերը, ինչպես միշտ, մնացին անպատասխան:
Կապվեցինք Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ Արծրունի Իգիթյանի հետ, ով «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դա Ազգային անվտանգության ծառայության գործառույթն է, սակայն նման խոսակցություններ իրեն էլ են հասել:
Ըստ տեղեկությունների, սահմանախախտները եղել են այլազգի ներկայացուցիչներ: