Կոտայքի մարզի Քասախ համայնքում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է մեկնարկել։ Ակցիան մեկնարկել է ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Թովմասյանի, որը նոր է նշանակվել ու ՔՊ-ական է։ Թովմասյանը Նաիրի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ՔՊ ցուցակում է ընդրկված, իսկ Քասախը ներառված է հենց այդ համայքում։ Բնակիչների պնդմամբ՝ գործող համայնքապետը արձակուրդ է գնացել, ինչից օգտվել են մարզպատարանում ու ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել։
Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետը կալանավորված է ու հանդիսանում է «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը։ Ակցիայի մասնակիցները պնդում են՝ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս մարդուն աշխատանքից ազատել եւ այլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, եթե գործող համայնքապետն ընդամենը արձակուրդում է գտնվում։