Հասարակություն

16 տարի` իրադարձություններով լի ճանապարհ

16 տարի` իրադարձություններով լի ճանապարհ

Փետրվարի 16-ին լրացավ «Հրապարակի» 16 տարին` մենք արդեն 16 տարի լույս ենք տեսնում: Մեր ընթերցողները շարունակում են շնորհավորել մեզ, բարեմաղթանքներ հղել: Այսօր ստացել ենք Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորանքը, որը խիստ պարտավորեցնող է եւ անչափ հաճելի:

«Հարգելի՛ տիկին Օհանյան,

Շնորհավորում եմ Ձեզ և «Հրապարակ» օրաթերթի բոլոր աշխատակիցներին թերթի 16-ամյակի առթիվ։

Գործունեության այս տարիների ընթացքում Ձեր լրագրողական թիմն անցել է իրադարձություններով լի ճանապարհ, և այսօր «Հրապարակ» օրաթերթն ունի ճանաչում՝ որպես կայացած լրատվական կազմակերպություն։

Կարևոր է «Հրապարակ» օրաթերթի հիմնարար գործառույթի նշանակությունն առ այն, որ մարդիկ հնարավորություն են ստանում պատկերացում կազմել, թե ինչպես են աշխատում հանրային մարմինները։ Դա իր հերթին տալիս է նրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն։

Դուք այդ կարևոր նշաձողին կարողացել եք հասնել հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։

Վստահ եմ՝ շարունակելու եք հավատարիմ մնալ լրագրողական աշխատանքի առաքելությանը և շարունակելու եք պատվով հասնել հաջողությունների։ 

Մաղթում եմ, որ շարունակեք այդ անփոխարինելի առաքելությունը՝ ի նպաստ մեր երկրի հզորացման։

Հարգանքով՝ Արման Թաթոյան»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image