Միջազգային

Սպասվում են անոմալ շոգեր

Սպասվում են անոմալ շոգեր

Արեւմտյան Եվրոպայի առանձին երկրներում մայիսի վերջին կարող են լինել ջերմաստիճանային ռեկորդներ։ Politico պարբերականի փխանցմամբ, շոգ եղանակը կուժգնանա այս շաբաթվա վերջին Իսպանիայում եւ Պորտուգալիայում։ Այստեղ կարող է սնդիկի սյունը հասնել +40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Ֆրանսիայում, Բելգիայում եւ Մեծ Բրիտանիայում օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին ջերմային ֆոնը կգերազանցի մայիսյան միջին ցուցանիշը։

Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված արտակարգ ռեժիմ է սահմանվել 18 շրջաններում, ներառյալ՝ Փարիզ մայրաղաքում։

Լոնդոնում եւ մերձակայքում սնդիկի սյունը կարող է գերազանցել +34 աստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image