Հասարակություն

Մեր հրապարակումից հետո, պարեկների հետ վիճաբանած երիտասարդի խափանման միջոցը փոխվեց

Մեր հրապարակումից հետո, պարեկների հետ վիճաբանած երիտասարդի խափանման միջոցը փոխվեց

Hraparak.am-ը պարբերաբար անդրադարձել է Սպիտակ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Յարմալոյանի եւ պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում Լոռու մարզի առաջին ատյանի իրավասության դատարանը երիտասարդին դատապարտել էր 3․5 տարի ազատազրկման: 4 ամիս կալանավայրում մնալուց հետո Արթուրի խափանման միջոցը փոխվել էր, ազատ էր արձակվել, ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Արթուր Յարմալոյանն այդ վճռի հետ չէր համակերպվել եւ դիմել էր վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու, սակայն վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ է թողել, ավելին, մայրը՝ տիկին Յարմալոյանը կրկին դիմել է Hraparak.am- պատմելով, որ որդու նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, արդեն 3 ամիս է ՝ Արթուրը պատիժը կրում է կալանավայրում:Մեր վերջին անդարարձն այն էր, որ երիտասարդի մայրը տեսանյութ տրամադրեց որտեղ երևում է, թե ինչ պահվածք են դրսևորում պարեկները, եւ ինչպես են հայհոյելով որդուն բերման ենթարկում:

Նշենք, որ քաղաքացիները յութուբյան ալիքում հարյուրավոր մեկնաբանություններ էին գրել՝ արձանագրելով, թե ինչ պահվածք են դրսևորում  պարեկները: Ինչևէ, տեղեկացանք, որ մեր հոդվածի հերոսը՝ Արթուր Յարմալոյանը երեկ տուն գնալու հնարավորություն է ստացել, քննիչների որոշմամբ խափանման միջոցը փոխվել է  երկամսյա տնային կալանքի:Ստացվում է՝ մեր հրապարակումներից հետո երիտասարդին ազատ են արձակել՝ հավանաբար, խնդիրը կրկին չբարձրաձայնելու ակնկալիքով:

Հիշեցնենք, սակայն, որ Արթուր Յարմալոյանը, այնուամենայնիվ, առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների որոշման հետ համաձայն չէ, եւ վճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image