Քաղաքականություն

Ինչո՞ւ է Զասը Երևանում

Ինչո՞ւ է Զասը Երևանում

Այսօրվանից Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունելով նրան՝ ներկայացրել է «Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում  ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից», ուշադրություն հրավիրել «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում» ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ ԱԽ-ում նրան փոխարինած Հայկ Պետրոսյանի և Ստանիսլավ Զասի հանդիպման ժամանակ էլ, ըստ պաշտոնական լրահոսի, «քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում» ։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը և նույն՝ Ստանիսլավ Զասը մեկ անգամ չէ, որ այս ամենը որակել են որպես «սահմանային միջադեպ» և նոյն Արմեն Գրիգորյանը, դեռևս ԱԽ քարտուղարի պաշտոնում իր մտահոգությունն է հայտնելով Զասի հուլիսի 3-ի հայտարարությունների վերաբերյալ։

Հնարավո՞ր է, որ այս հարցում իրավիճակ է փոխվել, եթե հայկական կողմը նորից բարձրացնում է այս հարցերը։ Հարցն ուղղում ենք ռուսաստանյան փորձագետ Մոդեստ Կոլերովին։ Ըստ վերջինիս՝ ոչ։ Իսկ Զասի այցն էլ նա որակում է «արարողակարգային այց»։ Մեզ հետ զրույցում Մոդեստ Կոլերովը որպես նախաբան նկատեց․ «Զասը չի կարող որոշումներ ընդունել, նա պաշտոնատար անձ է, որը ներկայացնում է ՀԱՊԿ-ի հավաքական ղեկավարությունը, որում, ինչպես հայտնի է Հայաստանի հարցում չկա կոնսենսուս։ Նա եկել է, ծանոթացել իրավիճակին և հետո պետք է ՀԱՊԿ անդամ երկրներին ներկայացնի զեկուցել այցի արդյունքների մասին։ Եվ մենք շուտով կիմանանք այդ արդյունքների մասին, որովհետև Հայաստանը նույնպես Զասից կստանա այն։ Եվ, հետևաբար, արդեն հիմա կարելի է դիմել Հայաստանի Պաշտպանության նախարարին, կամ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող անձին հարցումով, թե ինչ արդյունքներ են արձանագրվել այս այցի ընթացքում»։ Մոդեստ Կոլերովը բնական է համարում, որ հայկական կողմը նորից այս հարցը բարձրացնում է։ Ասաց․ «Հայաստանը պետք է ամեն օր պետք է խոսի այս մասին՝ իր դիրքորոշումը պնդելու համար, բայց մենք բոլորս՝ Հայաստանի հարևաններս, սպասում ենք, որ Հայաստանը կսկսի իրականացնել իր սահմանների պաշտպանությունը։ Պաշտպանությունը։ Եվ հետո միայն՝ սարքավորումներ և այլն։ Եվ պետք չէ հույս ունենալ, որ ինչ-որ մեկը Հայաստանի փոխարեն պետք է պաշտպանի հայկական տարածքը։ Գոնե այնպես, ինչպես Հայաստանն է դա պատկերացնում » ։ Սա վերաբերում է նաև Նախիջևանի՞ն։ Մոդեստ Կոլերովը նկատեց՝ միայն Հայաստան-Թուրքիան է ռուս սահմանապահների պատասխանատվության տակ և առաջարկեց ՀԱՊԿ-ին սահմանների պաշտպանության համար դիմելուց առաջ հաստատել այդ սահմանները։ Եվ երկրորդ՝ պաշտպանել։ «Իսկ հայկական տարածքների պաշտպանության մասին հրամանը, ինչպես գիտենք, միայն երեկվանից, տվել է ՀՀ պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանը։ Ուրեմն՝ նախկինում նման հրաման չկար։Ինչո՞ւ, ապա սա հարց է, որ պեքտ է հետաքրքրր Հայաստանի ընտրողներին»։ Իսկ Կոլերովի՝ կարծիքով՝ ինչու։ Ասաց՝ եթե անկեղծ, ես տարակուսում եմ, որովհետև չեմ կարողանում պատկերացնել, թե այդ ի՞նչ պետք է կատարված լինի, որ պետությունը չպաշտպանի իր տարածքը։ Հայաստանցի քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով էլ՝ Զասը Երևանում է՝ շտապեցնելու։ Որ արագացնենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, քանի որ մենք անընդհատ ասում ենք՝ «2000 ադրբեջանցի ՀՀ տարածքում» և այլն, նրանք էլ ի պատասխան պնդում են սահմանների դեմարկացիա։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image