Այլ

Ո՞վ կկատարի Իրանի նախագահի պարտականությունները

Ո՞վ կկատարի Իրանի նախագահի պարտականությունները

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն Իրանի Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Այնուհետև երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

Հիշեցնենք, նախօրեին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում, ինչի հետևանքով նախագահը, նախարարն ու պատվիրակության բոլոր անդամները զոհվել են։

Նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։ 

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկին, հայտնել էր, որ կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել, ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image