75 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ, պրոդյուսեր Չաք Ռասելը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ռասելի մահվան մասին հայտնել են ազգականները։ Նաեւ հայտնի է դարձել, որ ընտանիքի անդամները մեկնել են Կալիֆորնիա՝ պարզելու մահվան պատճառը։ Չաք Ռասելը ծնվել էր 1952 թվականի մայիսի իննին՝ ԱՄՆ Իլինոյս նահանգում։ Սկսել է ռեժիսորական կարիերան ութսունականների վերջերին։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Դիմակը» կատակերգությունում։ Այն արժանացել է «Օսկարի»։ Էկրան է բարձրացել 1994 թվականին։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջիմ Քերին։ Ունի այլ հայտնի ժապավեններ, ինչպիսիք են՝ «Դրախտային քաղաքը», որը էկրան է բարձրացել 22 թվականին եւ որտեղ հանդես են եկել Ջոն Տրավոլտան ու Բրյուս Վիլեսը, «Ես եմ զարյույթը»՝ 2016 թ, «Կարիճների արքան» 2002 թվական եւ այլն։