ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը և այս պահին եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Ուստի այդ կառույցից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը»,– ՏԱՍՍ-ին ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Վարչապետն ավելի վաղ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: