Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են Երևան-Արմավիր ճանապարհը, որն առ ժամանակ փակվելուց հետո բացվեց։
40+ ջերմաստիճանի պայմաններում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, բայց չնայած ոռոգման ջրի դիմաց կանոնավոր վճարումներին, պարբերաբար ջուր չեն ստանում։ Ավելի կոնկրետ՝ չորրորդ օրը։
«Հիմա կարող ա տան որոշ չափով ջուր, բայց մեր գյուղում չկա, կամ կարող ա 4-5-ին գա, ժամը 12-ին կտրվի, ֆսյո»։
Դիմում են մարզպետարան, այնտեղից հորդորում են դիմել Ջրային կոմիտե։ Պահանջում են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին։ «Բան չեն ասում, կոնկրետ բան ասող չկա։ Մարզպետն էլ ա եկել, պարոն Փաշինյանն էլ ա եկել, եկավ, գնաց հաջորդ օրվաից ջուրը կտրվավ»,-ասաց արտանիշցի տղամարդը։ «Ընտրինք իրան ,ֆսյո, ջուրը կտրվավ»,-լրացրեց կողքի տղամարդը։
«Միլիոնների վարկ եմ վեկալել հողի մեջ եմ դրել, մի օր ուշացնում ես, «չոռնի են գցում»,-ասաց մեկ այլ երիտասարդ։
Գյուղացիներն ասում են, որ ոստիկանները իրենց պարբերաբար վստահեցնում են, թե պատասխան տվողները «հեսա գալում են»։ Նրանք նշում են, եթե ջուր չտան, ամբողջը փակելու են։