Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է որ ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալված է, սակայն նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Համաձայն ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների, բացի Սուրովիկից, հարցաքննության համար ձերբակալվել են եւս տասներեք բարձր ռանգի ռուս սպաներ եւ 15 բարձր սպայակազմի ներկայացուցիչներ ազատվել են բանակում իրենց զբաղեցրած պաշտոններից։ Նրանք բոլորը ձերբակալվել են Պրիգոժինյան ապստամբության մեկնարկից մի քանի ժամ անց։
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Սուրովիկինը տեղյակ է եղել Պրիգոժինի մտադրություններից, սակայն դրանց մասնակցություն չի ունեցել։ Թեեւ ռուսական կողմը հերքում է այս լուրերը սակայն Սուրովիկինը հունիսի 24-ից հետո հասարակության մեջ չի երեւացել։