Հասարակություն

Բերքաբերի ջրամբարը կառուցված է ՀՀ տարածքում, որը որ ՀՀ վերահսկողության ներքո չէ. Դանիելյան

Բերքաբերի ջրամբարը կառուցված է ՀՀ տարածքում, որը որ ՀՀ վերահսկողության ներքո չէ. Դանիելյան

Տավուշի մարզ կատարած երեկվա այցելության ընթացքում  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունից։

Դանիելյանը լրագրողներին իրավիճակը ներկայացրեց հենց Ոսկեպար գյուղի այն վայրից, որի առջևում երևում էր Ոսկեպարի հովիտը։ Դիմացի ձախ հատվածում երևում էր Փայտասար կամ Օդունդաղ գագաթը, որը ժամանակին համարվում էր Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանը։

Դանիելյանը նշեց, որ դիմացը երևացող Ջողազի ջրամբարի մինչև վերին ամբարտակի եզրը Հայաստանի Հանրապետության տարածքն է, սակայն Բերքաբեր գյուղի ոռոգվող հողամասերի 70-80 %-ը ադրբեջանական վերահսկողության տակ է։ «Մեր դիմաց երևում է Գավազան բերդը։ Այդ բերդի տակ մինչև հիմա պահպանված է խաչքարերով հայկական գերեզմանոցը։ Ապակեպատելով [ադրբեջանցիները] փորձել են ներկայացնել որպես օղուզական գերեզմանոց։ Եվ լեռան հյուսիսային լանջերին տարածված են ամրոցի լավ պահպանված պարիսպները», - ասաց նա։

Մասնագետի խոսքերով՝ Բերքաբերի ջրամբարից ՀՀ ոչ մի գյուղ այժմ չի օգտվում, չնայած որ 7-8 գյուղ ամբողջությամբ ոռոգվող դաշտեր են ունեցել։ «[Ջրամբարը] Ամբողջապես կառուցված է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը որ ՀՀ վերահսկողության ներքո չէ», - եզրափակեց Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութ 1
                     տեսանյութ 2

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image