«Արարատ Միրզոյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչ քայլեր կարող ենք անել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դրանցից մեկը Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական «Մետաքսի ճանապարհ» կամրջի վերականգնումն է, բացի այդ, մենք նախատեսում ենք քայլեր ձեռնարկել դեպի անցակետ տանող ճանապարհները վերականգնելու համար»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։