Ցուցարարները աստիճանաբար բացում են ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից հսկվող կառավարության շենքի հարակից փողոցը։
«Այս պայքարում մենք չենք ընկրկելու։ Այս պայքարում մենք չենք հոգնելու։ Այս պայքարը ժամերի կամ օրերի հարց չէ», - բարձրախոսով հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Ըստ նրա՝ Նիկոլը և նիկոլիզմը, որ «բուսնել է հայոց աշխարհում», պետք է արմատախիլ արվի։ «Արժանապատիվ հայն արմատախիլ է անելու նիկոլիզմը հայրենի հողից», - հայտարարեց Վարդանյանը։
Քիչ առաջ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երկուշաբթի շարունակվելու են անհնազանդության ակցիաները։


