«Սասնա ծռեր» կուսակցությունը քարոզարշավ էր իրականացնում Հրազդան քաղաքում: Հրազդանցի թոշակառու տարեց մի կին մոտեցավ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներին եւ խնդրեց, որ իրեն օգնել, քանի որ թոռնիկը սոված է եւ ապրում է մարդկանց տված օգնություններով:
Քաղաքագետ Արա Պապյանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններում մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով, տարեց կնոջն ասաց, որ այս պահին իրենք չեն կարող օգնության տալ, քանի որ այն կդիտվի որպես ընտրակաշառք. «Խորհրդարանական ընտրությունները նրա համար են, որպեսզի հնարավորություն լինի լուծել ձեր հարցեր:
«Սասնա ծռեր» կուսակցության ծրագրի մեջ կա հստակ դրույթ՝ նվազագույն սպառողական զամբյուղը պետք է վերանայվի: Պետք է վերանայվի թոշակները, նպաստները, աշխատավարձերը, միայն այս ձեւով հնարավոր կլինի լուծել ամենածանր պայմաններում ապրողների խնդիրները: Օգնություն բաժանելու ձեւը ընդունելի տարբերակ չի: Եթե ընտրապայքարը ավարտվի, կարելի է այդ ժամանակ քայլեր ձեռնարկել օգնելու համար: Հիմա ցանկացած օգնություն որեւէ անհատի, դա կարող է դիտարկվել որպես կաշառք»,-ասաց Պապյանը: