Հասարակություն

Գողությունների շարքը շարունակվում է, խանութից գողացել են թանկարժեք նոթբուք․ տեսանյութ

Գողությունների շարքը շարունակվում է, խանութից գողացել են թանկարժեք նոթբուք․ տեսանյութ

Երեկ Կասյան փողոցի վրա գտնվող «GA Comp» կասյան համակարգիչների խանութից գողացել են 330 հազար դրամ արժողությամբ «Asus K541U Core i5 7200» մակնիշի նոթբուք։ Ընկերության աշխատակիցները միայն այսօր են հայտնաբերել, որ համակարգիչը բացակայում է։ Նրաք մեզ տրամադրեցին նաև տեսահսկման համակարգի ձայնագրությունը, որում հստակ երևում է, թե ինչպես է անհայտ անձը նոթբուքը տեղավորում իր հագուստի մեջ։ Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ արդեն դիմել են ոստիկանություն, կազմվել է արձանագրություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image