Հասարակություն

ՔՊ-ականի ուղին

ՔՊ-ականի ուղին

Ուզում եմ իրավիճակին նայել շարքային ՔՊ-ականի աչքերով: Մարդու, որն իր համար խաղաղ ապրում էր մինչեւ 2018-ը, ուզում էր, որ երկրում փոփոխություններ լինեն, եւ երբ իշխանափոխություն եղավ, նաեւ անձնապես իր համար շանս տեսավ` առաջ գնալու, փող աշխատելու, իրացվելու: 2018-ի ամռանը նրան առաջարկ արեցին՝ թիմի անդամ դառնալ` պատգամավորի կամ պաշտոնյայի կարգավիճակով, եւ նա սիրով համաձայնեց` հույս ունենալով, որ վատ իշխանությունը գնացել է, եկել է լավ իշխանություն:

Սկզբում նա մանր-մունր դժգոհություններ ու տարաձայնություններ ուներ թիմի եւ նրա առաջնորդի վարած քաղաքականության հետ, բայց դրանք այնպիսի դժգոհություններ չէին, որ ստիպեին հեռանալ թիմից: Լուրջ խոչընդոտները սկսեցին ի հայտ գալ 2020-ից: Ընդ որում, տարբեր մարդկանց դեպքում՝ տարբեր տեսքով: Բայց մինչ նրանք խորհում էին` հեռանալ, թե չհեռանալ, կամովին հրաժարվել իշխանական կերակրատաշտից, թե` ոչ, սկսվեց հանրային դատապարտումի, երբեմն` տեռորի, ՔՊ-ի հետ անգամ 1 օր ճանապարհ անցածների թունավորման գործընթացը:

Մի հայհոյանք Ֆեյսբուքում, մի թարս հայացք շքամուտքում, ընդդիմադիրի մի ելույթ ԱԺ-ում կամ հանրահավաքում, եւ, մի կողմից, ՔՊ-ին 2018-ին հարած մարդկանց առջեւ փակվեցին ապաշխարանքի դռները, մյուս կողմից` նրանք այնքան անդառնալիորեն խոցվեցին ու օտարվեցին ոչ իշխանական մասսայից, որ մանդատ դնելը, պաշտոնից հրաժարվելը, ՔՊ-ից դուրս գալը դարձան անհնարին:

Հաջորդիվ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանցից ստացած վիրավորանքները կուտակվեցին, եւ այս մարդիկ սկսեցին ավելի համախմբվել ու ամեն գնով փաշինյանական քայլերին արդարացումներ գտնել` թեկուզ անհամոզիչ, որ իրենց «մնալն» արդարացնեն: Ապա եկավ իշխանափոխությունից հետո հաշվեհարդարի սպառնալիքների շրջանը, եւ շղթան փակվեց:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image