Հասարակություն

Արման Գրիգորյանի եղբայրը երազներ է տեսնում․«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն

Արման Գրիգորյանի եղբայրը երազներ է տեսնում․«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն

Առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հետևյալ գրառումն է կատարել․

«Գիշերը մի երազ տեսա...
երազումս եղբորս ուզում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բաժանմունքի վարիչի պաշտոնից և առհասարակ աշխատանքից ազատեին` պատճառաբանելով, որ ես առողջապահության նախարարի վարած քաղաքականությունը քննադատում եմ, բայց իմ վրա ազդեցության լծակ գտնել և լռեցնել չեն կարողանում... 
Ասում են, որ ամռան վերջին օրվա տեսած երազները իրականանում են, բայց դե հավատս չի գալիս, որ էտ աստիճան անճար են, որ կտեղափոխեն բովանդակային և գաղափարական պայքարը անձնական դաշտ
տեսնենք երազահանները ինչ կասեն»։
«Հրապարակը» կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի հետ, ով հարցին ի պատասխան, թե պատրաստվո՞ւմ է աշխատանքից ազատել հիվանդանոցում 1997 թվականից աշխատող Արման Գրիգորյանին, ասաց՝ ոչ, ապա ավելացրեց․ «իր եղբայրը ուղղակի երազներ է տեսնում», ապա նորից ավելացրեց՝ բայց որոշ երազներ կատարվում են։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image