Այլ

Ի՞նչ է հայտնի Իրանի նախագահի պաշտոնակատարի մասին

Ի՞նչ է հայտնի Իրանի նախագահի պաշտոնակատարի մասին

Տեղեկացրել ենք, որ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։ Իրանի սահմանադրության համաձայն՝ արտահերթ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 50 օրվա ընթացքում։ 

Հայտնի է, որ Մոհբերը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ինչպես Ռայիսին, նա էլ համարվում է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը, ով որոշում է պետական ​​բոլոր գործերը։ Նա ԻԻՀ առաջին փոխնախագահ է դարձել 2021 թվականին, երբ նախագահ է ընտրվել Ռայիսին։

Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, Մոհբերը բարձրաստիճան պաշտոնյաների և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամների հետ միասին 2022-ի հոկտեմբերին այցելել է Ռուսաստան՝ ավարտին հասցնելու համար Մոսկվայի հետ «շահեդներ» և «ցամաք-ցամաք» հրթիռներ մատակարարելու գործարքը։ 
Հաղորդվում է նաև, որ Մոհբերը ղեկավարել է «Սեթադ» ներդրումային հիմնադրամը, որը կապված է գերագույն առաջնորդի հետ։ 2010 թվականին Եվրամիությունը Մոհբերին ներառել է այն անձանց և կազմակերպությունների ցանկում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանել «միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններում հնարավոր ներգրավվածության համար»: Երկու տարի անց նա իրանցի պաշտոնյան հանվել է սև ցուցակից։ Արդեն 2013 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ենթակա սուբյեկտների ցանկում ավելացրել է «Սեթադ» հիմնադրամին և նրա կողմից վերահսկվող 37 ընկերությունների։

«Սեթադը, որի ամբողջական անունն է Սեթադ Էջրաիե Ֆարմանեհ Հազրաթե Էմամ, կամ Իմամի հրամանի կատարման շտաբը, ստեղծվել է Իսլամական Հանրապետության հիմնադիր, Խամենեիի նախորդի՝ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով», - պնդում է Reuters-ը:

Ըստ Վիքիպեդիայի՝ Մոհբերն ունի երկու դոկտորական աստիճան, ինչպես նաև դոկտորական գիտահետազոտական ​​աշխատանք (I մագիստրոսի կոչում) միջազգային իրավունքի բնագավառում։ Բացի այդ, նա ստացել է կառավարման մագիստրոսի և դոկտորի կոչումներ։ Նա նաև որպես սպա ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների բժշկական կորպուսում՝ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image