Այլ

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում հնարավոր է հատուկ կարգավիճակ ստանա

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում հնարավոր է հատուկ կարգավիճակ ստանա

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել «գործընկեր պետության» կարգավիճակ, որով այն երկրները, որոնք կունենան նման կարգավիճակ, ՀԱՊԿ ԽՎ-ում կստանան խորհրդարանական ձայնի իրավունք եւ կկարողանան մասնակցել փաստաթղթերի պատրաստմանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Վոլոդինը կարծում է, որ դա ՀԱՊԿ ԽՎ համար գործընկերային նոր ինստիտուտ է լինելու։ Ռուսական կողմում հույս ունեն, որ այս նոր ինստիտուտը կարող է բարձրացնել ՀԱՊԿ ԽՎ աշխատանքի արդյունավետությունը եւ այն դարձնել ավելի բաց։

Նշենք, որ ներկա դրությամբ, ՀԱՊԿ ԽՎ-ում, բացի անդամ պետություններից, կա նաեւ երկու դիտորդ-պետություն՝ Սերբիան եւ Աֆղանստանը։ Չի բացառվում, որ նոր ստեղծվելիք «գործընկեր-պետության» կարգավիճակ տրվի Պակիստանին եւ Ադրբեջանին։ Այս մասին արդեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image