Հասարակություն

Երջանկությունից չեմ կարողանում խոսել․ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ ամուսնու վերադարձի մասին

Երջանկությունից չեմ կարողանում խոսել․ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ ամուսնու վերադարձի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ  Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներ  են վերադարձել Հայաստան. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»:

Ավելի ուշ Փաշինյանը նշել էր, որ արտաքին զննությամբ Վիգեն Էուլջեքջյանը առողջական խնդիրներ չունի, իսկ Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է բավարար։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը մահամերձ վիճակում Բաքվի քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել, իսկ Վիգեն Էուլջեքջյանը գերեւարվելու ժամանակ ստացած վիրավորումներից չէր կազդուրվել, չէր կարողանում քայլել ու տևական ժամանակ հացադուլի մեջ էր:

«Հրապարակը» կապ հաստատեց Վիգենի կնոջ՝ Լինդայի հետ, ով երկար սպասված լավ լուրից չէր կարողանում նորմալ խոսել:

«Ես երջանկությունից չեմ կարողանում խոսել, մենք այնքան երկար էինք սպասում այս պահին, վերջապես Վիգենին տեսնելու հնարավորություն կունենամ, հենց այսօր էլ ճամփորդելու եմ Հայաստան»,-ասաց Լինդան:

Հարցերին, թե ո՞վ է բանակցել, ինչպե՞ս է ստացվել հասնել ծանր մեղադրանքով Բաքվում դատապարտված Վիգենի վերադարձին հայրենիք, նա դեռևս տեղյակ չի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image