Քաղաքականություն

Անհայտ ցեղատեսակ

Անհայտ ցեղատեսակ

Արդեն 7 տարի իշխանության գտնվող քաղաքական ուժը` եկած օրվանից քանդում է ու ավերում. համակարգեր, մեխանիզմներ, հարաբերություններ, արժեքներ, պատմական հիշողություն, ավանդույթներ...Ամայացնում ու զրոյացնում է ամեն ինչ, նսեմացնում մեր անցած ուղին, մեր պատմությունը, արժեզրկում ձեռքբերումները, ջնջում հայի հիշողությունն ու պատմությունը: Իսկ ի՞նչ է քարոզում կամ ներդնում դրա փոխարեն` ոչինչ: Ցանկացած իրավիճակում տեսակետ փոխող, քաղաքական անկայուն կողմնորոշման, անհասկանալի հայացքների, սպառողական արժեհամակարգի կրող է այս իշխանությունը, որի համար ո՛չ համատեղ անցած ուղին է կարեւոր, ո՛չ միասին կերած աղուհացը, ո՛չ նախնիների պատմությունն ու թողած ավանդույթները: Սրանք ոչ մի սրբություն եւ սկզբունքներ չունեցող ցեղատեսակ են, որոնց համար լրիվ մեկ է` Արցախ կլինի՞, թե՞ ոչ, Արցախում հայե՞ր կապրեն, թե՞ քոչվոր ցեղեր, Սիրիայում հայե՞ր կմորթվեն, թե՞ ալավիներ:

Արցախից Հայաստան տեղափոխված հայերը կարտագաղթե՞ն, թե՞ կմնան այստեղ: Ռուսաստանում ապրող հայերն աշխատանք ու եկամուտ կունենա՞ն, թե՞ ոչ, ԱՄՆ-ից հայերին դեպորտ կանե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայում հայ համայնքն ուժեղ կլինի՞, թե՞ ոչ: Ոչինչ սրանց չի հուզում ու չի հետաքրքրում: Նրանց միայն իրենց աթոռներն ու իշխանությունն են հուզում, եւ սրանց բոլոր քայլերն ու արարքներն ուղղված են հենց այդ նպատակին: Ինչպես անել, որ մի Սարիկ ընտրվի Գյումրիում, մի Ակա շարունակի պաշտոնավարել Վանաձորում, մեկական Գարիկ ու Տավրոս գտնեն, որոնք կկարողանան զոռով-շառով համայնքապետ դառնալ եւ ՔՊ-ի դրոշակն իրենց համայնքում բարձր պահել: Ինչ անել, որ ՔՊ-ական պատգամավորները՝ բոլորը, նման լինեն Մարիա Կարապետյանին ու Վահագն Ալեքսանյանին, որ թրքահպատակության քարոզ անեն եւ իրենց թշնամիների բերանին գան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image