Ժամանց

Ռոնալդուն որոշել է բոյկոտել ֆուտբոլային խաղերը 

Ռոնալդուն որոշել է բոյկոտել ֆուտբոլային խաղերը 

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է սաուդական «Ալ Նասըրում» տիրող վիճակից եւ ի նշան բողոքի, որոշել է չմասնակցել առաջիկա ֆուտբոլային հանդիպումներին։ Այս մասին հայտնում է «A Bola»-ն։ Մասնավորապես, Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես է սաուդական Պետական ներդումային հիմնադրամը (PIF)  կառավարում «Ալ Նասըր» ակումբը։

Նա նաեւ դժգոհել է, որ հիմնադրամը բավարար ֆինանսական ներդումներ չի կատարում ակումբում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նաեւ կարծում է, որ ակումբի ղեկավարությունը վնասում է ակումբին իր պասիվությամբ, ի տարբերություն «Ալ-Խիլյալի» ղեկավարության, որը բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում։ Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ սաուդական ակումբի միջեւ պայմանագիրը լրանում է 2027 թվականին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image