Իրավունք

Սպանության մեջ մեղադրվող 23-ամյա ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է Երևանում․ մանրամասներ

Սպանության մեջ մեղադրվող 23-ամյա ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է Երևանում․ մանրամասներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողների վերաբերյալ ստացած երեք օպերատիվ տեղեկություն իրացրին մեկ օրում՝ փետրվարի 27-ին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցում հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 45-ամյա տղամարդ։ ՌԴ իրավապահների կողմից հունվարի 19-ից նա հետախուզվում էր շրջակա միջավայրի պաշտպանության կաննոների խախտման, առանց նշանագրերի կիրառման ապրանքների տեղափոխման ու վաճառքի, վճարային գործիքների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների կամ գույքի օրինականացման մեղադրանքով։

Հաջորդ դեպքով քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։

Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին բերման ենթարկվեց ՌԴ քաղաքացի 23-ամյա տղամարդ, որն անցած տարվա սեպտեմբերի 19-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և անձի առևանգման մեղադրանքով։

Երկու դեպքով էլ տեղյակ են պահվել հետախուզում նախաձեռնողները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image