Քաղաքականություն

Արթիկում, ի վերջո, քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն 

Արթիկում, ի վերջո, քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն 

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Արթիկ խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստն էր, որի ընթացքում ընտրեցին քաղաքապետին։ Առաջադրվել էր 2 թեկնածու՝ ՔՊ-ի կողմից Անանիկ Ոսկանյանը և «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքի կողմից՝ Մխիթար Վարագյանը։

Ձայների գերակշիռ մասը՝ 18 ձայն ստացավ ՔՊ-ից ընտրված Անանիկ Ոսկանյանը, իսկ Մխիթար Վարագյանի օգտին քվեարկեց 6 հոգի։ Նշենք, որ Անանիկ Ոսկանյանին քաղաքապետ դառնալու համար հարկավոր էր ընդամենը 14 ձայն, սակայն նա հավաքեց 4 ձայն ավելի, որից 11-ը իր կուսակցությունն էր ապահովել` ՔՊ-ն, 3 ձայն` կոալիցիա կազմելու արդյունքում ստացավ Ազատական կուսակցությունից, իսկ 4 ձայն էլ ապահովեց Արսեն Աբրահամյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը։

Մխիթար Վարագյանի օգտին քվեարկել է 6 հոգի։ ՀՅԴ-ն, որն ուներ 2 մանդատ, ձեռնպահ քվեարկեց։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու միակ անդամ Արթուր Աստոյանը դեմ է քվեարկել առաջադրված երկու թեկնածուներին։

Հիշեցնենք, որ Արթիկում ավագանին կազմված է 6 ուժից` Ազատական կուսակցություն` 11,92 տոկոս, Ապրելու երկիր` 4,29, ՀՅԴ` 5,4, Հանուն Հանրապետության` 13,73, Միասնական Արթիկ` 23,38 եւ ՔՊ` 41,61: 

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image