Իշխանամետ կեղծ դիրքորոշման և տարատեսակ թրքասեր մանկուրտների սիրելի պոստուլատներից մեկն այն է, թե իբր ռուսները դեմ են «դեմարկացիային և դելիմիտացիային»։ Իրականում ես ոչ մի անգամ չեմ լսել, որ ռուսները դեմ արտահայտվեն, հատուկ փնտրել եմ` չեմ գտել։
Այլ բան է, որ ռուսները, ի տարբերություն եվրոամերիկացիների, չեն ծափահարում հայկական ռազմավարական տարածքները թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելուն։
Այո, ռուսները բավականին զուսպ են մեկնաբանում գործընթացը՝ հենվելով հայկական իշխանության սուվերեն իրավունքի վրա՝ անել այն ամենը, ինչ նրանց «թավշյա» մտքով կանցնի։
Այնուամենայնիվ, ըստ փաշինյանական գրպանային վերլուծաբանների և վճարովի շատախոսների, ռուսներն իբր դեմ են սահմանազատմանը, ուրեմն բոլոր նրանք, ովքեր դեմ են` ավտոմատ կերպով համարվում են «Կրեմլի գործակալներ»։
Եվ ահա, քանի որ իշխանամետ քարոզիչների բթամտությունն ու պրիմիտիվիզմը հաշվարկված է այն մարդկանց մակարդակի վրա, ովքեր մինչև հիմա վստահ են, որ հողը հարթ է, կաթը՝ Սև, և ադրբեջանցիների հետ կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել, ապա, ըստ այդմ, այդ ստախոսների տրամաբանությունն ուժեղ կաղում է։
Չէ որ, հետևելով նրանց տրամաբանությանը, եթե Թուրքիան և Ադրբեջանը ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կեղծ (sik) «դեմարկացիայի» գործընթացը (չէ որ առանց մի կրակոցի թուրք-ադրբեջանական տանդեմին հայկական իշխանությունները առանցքային, ռազմավարական հայկական հողեր են նվիրում), ապա նման իրավիճակում ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են «դեմարկացիային և դելիմիտացիային» ներկայիս պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի գործակալներն են։
Նրանք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչպես են իրենց իսկ թավշյա տերերին խիստ անհարմար դրության մեջ դնում` արդարացնելով այն ողջ թուրքամետ զառանցանքը, որը հայաստանյան ներկայիս իշխանության մատուցմամբ հնչում է երկրում։
Ես ոչ մի կերպ չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել, բայց լինելով բծախնդիր մարդ՝ չէի կարող ուշադրություն չդարձնել եզրակացությունների այն տրամաբանական շղթային, որը կառուցել էին իշխանամետ քարոզիչները։
Չնայած կներեք, իհարկե, ես մոռացել եմ... որտե~ղ տրամաբանությունը` որտե~ղ փաշինյանական իշխանությունների գործողությունները և նպատակները։
Արման Աբովյան