Երեկ գրել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին։ Տեղեկությունը քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց նաեւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։
«Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին՝ ո՛չ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ո՛չ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր հայկական երկու պետությունների շուրջ:
Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար այս գործող իշխանությունների դեմ, այլ նաև անձամբ մասնակցելու է, վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են ՀՀ նախկին երեք նախագահները»,- նշեց նա։