«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, որը Սահմանադրական դատարան է ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք վստահում են ՍԴ-ին և պատրաստ են ընդունել նրա որոշումը։
Վարդևանյանը նշել է, որ դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը գործի քննությանը, իրենց գնահատմամբ, ընդունելի չէ։ Նրա խոսքով՝ այս հիմքով համապատասխան միջնորդություն կներկայացվի։
«Սահմանադրական դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը մենք գտնում ենք, որ անհնարին է։ Այս առումով, վստահաբար, միջնորդություն լինելու է»,- ասել է նա: