Հասարակություն

Աշխատողը աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել ու խոշոր պարգևավճար

Աշխատողը աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել ու խոշոր պարգևավճար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանի տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, մեր տեղեկություններով, 1 ամսից ավել չի հաճախել աշխատանքի եւ փաստացի արդեն ազատված է աշխատանքից, բացի այն, որ ստացել է մարտ ամսվա աշխատավարձը՝ 346 հազար դրամի չափով, այլև, պարզվում է, ստացել է նաեւ պարգեւավճար, այն էլ 840 հազար դրամի չափով։ 

Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Արա Էդուարդի Գաբրիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն 2021թ. ապրիլի 1-ից:

Քաղաքապետարանին հարցրել էինք նաև, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Գաբրիելյանը աշխատանքի գրեթե չի հաճախել, նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե նա 2021 թվականից սկսած քանի՞ օր է աշխատանքի գնացել, և քանի՞ օր է աշխատանքի գնացել մարտ ամսին, սակայն քաղաքապետարանից այս հարցերին չեն պատասխանել, այլ տվել են ինչ-որ ընդհանուր, ոչինչ չասող պատասխան․

«Համաձայն Երևանի քաղաքապետի 2010 թ. մարտի 3-ի հ. 938-Ա որոշմամբ հաստատված Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնների աշխատակազմում աշխատանքային օրն սկսվում է ժամը 9.00-ին և ավարտվում ժամը 18.00-ին: Արա Գաբրիելյանը հաճախել է աշխատանքի համաձայն կարգապահական ներքին կանոնների»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image