Այլ

Նիկոլը նա է, ում Թրամփը ալբանացի անվանեց

Նիկոլը նա է, ում Թրամփը ալբանացի անվանեց

Իհարկե, կարելի է հասկանալ, երբ ԱՄՆ նախագահը դժվարանում է արտասանել «Ադրբեջան» բառը․ հնչյունային անհարթություն է, լեզուն իսկապես կարող է «կոտրվե»,։ Բայց ո՞չ մի կերպ չի հասկացվում, թե ինչու «Հայաստան»-ի փոխարեն նա ասաց «Ալբանիա»։ Միթե՞ «Հայաստան»-ը շատ երկար անուն էր, թե՞ Նիկոլի պահվածքն ակամայից հիշեցրեց ուրիշ երկիր։

Փաշինյանն ու իր թիմակիցները շատ են սիրում մեջբերել Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի հայտնի երկխոսությունը։ Տեր-Պետրոսյանը հարցնում է՝ «Հայր մեր»-ը գիտե՞ս», Քոչարյանը պատասխանում է՝ «Չէ»: – «Բա որ ասում եմ՝ հայ չես»։ – «Ալբանացի եմ»։ Սա եղել է երկու անձի մեջ հումորային փոխանակում։ Բայց մեր օրերում այդ փոքրիկ հումորը վերածվեց քաղաքական քարոզչական թնդանոթի։ Երկու նախագահներն էլ հումորի մեջ անգերազանցելի էին, բայց Փաշինյանի թիմի համար հումորը ոչ թե հումոր է, այլ քարոզչական զենք։

Ու հիմա հարցը հետևյալն է․ եթե Քոչարյանը կատակով իրեն «ալբանացի» էր անվանել, ու դրա համար տարիներ շարունակ երգ ու պար էին սարքում, ապա ի՞նչ պիտի ասենք, երբ ԱՄՆ նախագահը ողջ Հայաստանը կոչում է «Ալբանիա»։ Արդեն ոչ թե Քոչարյանը, այլ հենց Նիկոլն է ալբանացի։ Եվ ոչ միայն Նիկոլը, այլ նրա հետ միասին՝ ողջ ժողովուրդը։

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ հիշեցնելով այն, որ նրա հայրը հրապարակային կատակով ասել էր՝ «Ալբանացի եմ»։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ Պապոյանը կամ Փաշինյանը ի՞նչ էին մտածում, երբ Թրամփը մի ամբողջ Հայաստան «Ալբանիա» անվանեց։ Ինչու՞ այդ պահին երգչախումբը չերգեց։

Ռոբերտ Քոչարյանն ինքն էր կատակով ասել՝ «Ալբանացի եմ»։ Իսկ հիմա ԱՄՆ նախագահը Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին է այդպես կոչում։ Իսկ Նիկոլը լռում է։ Փետուրները ուռցրած նկարվում է Թրամփի կողքին, բայց ոչ մի անգամ չի հարցնում՝ «Պարոն նախագահ, ինչու՞ ինձ ալբանացի անվանեցիք»։ Սա փետուրների տակ թաքնված լռություն էր ։ 
Մնում է միայն արձանագրել՝ Քոչարյանի դեպքում՝ հումոր էր։ Փաշինյանի դեպքում՝ լռությամբ ընդունված փաստ։ Սա այն դեպքն է, երբ  Հայաստանը շփոթում են, բայց վարչապետը չի շփոթվում։ Սա այն դեպքն է, երբ սելֆին հաղթում է հայրենիքին։ Սա այն դեպքն է, երբ սելֆիի գինը ազգային ինքնությունն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image