Այլ

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։

Այս մասին ամենշաբաթյա ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

Նա օգտակար է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը երկու երկրների մայրաքաղաքներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image