Գրել էինք, որ անցած շաբաթ ՔՊ վարչությունը «մեղադրյալի աթոռին է նստեցրել» Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին, որին կասկածել են ներկուսակցական ընտրությունների ժամանակ զեղծարարությունների մեջ: Գտել են, որ նա չէր կարող ազնիվ պայքարում տեղ զբաղեցնել պատվավոր 50-րդ հորիզոնականում: Ճիշտ է` նա ստիպված էր իր տեղը զիջել քվոտայով խորհրդարան անցնող կանանց, որ կատարվի օրենքի պահանջը։
Հայկ Ավագյանին հրավիրել են ՔՊ վարչություն եւ անորոշ կասկածների հիման վրա մեղադրանքներ առաջադրել, թե` դու չէիր կարող այդքան ձայն հավաքել, հաստատ՝ ուղղորդել ես պատվիրակներին: Մոտավորապես այս տեքստով, որ դու` շարքային կուսակցականդ, ինչպե՞ս կարող էիր ընտրյալների հետ ոտք գցել։ Չնայած Հայկ Ավագյանը փորձում էր մեզ վստահեցնել, որ իր դեմ ապացույցներ չկան, սակայն մենք տեղեկացանք, որ կուսակցությունը մոբիլիզացրել է ողջ ռեսուրները և ապացույցներ ձեռք բերել, ուստի երեկ երեկոյան վարչության նիստում որոշում են կայացրել նրան դուրս թողնել ցուցակից։
Սակայն քանի որ որեւէ կոնկրետ ապացույց չկա Ավագյանի դեմ, թեպետ ողջ կուսակցությանը մոբիլիզացրել են, որ ապացույցներ հայտնաբերեն, ուստի որոշել են նրան թողնել ցուցակում` չհեռացնել, ինչպես արեցին Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Գրիգորյանի դեպքում, որոնց դեմ իրեղեն ապացույցներ են եղել։