Միջազգային

Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից

Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից

Հունգարիայի նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հրաժարվել է խորհրդարանական պատգամավորական մանդատից։ Այս մասին տեղեկանում ենք տեղի մամուլի հրապարակումներից։ Սիյարտոն աշխատանքի է անցնում չինական BYD ընկերությունում, որտեղ բարձր պաշտոն է ստացել։ «Հրաժարական եմ ներկայացրել պատգամավորությունից։ Պատճառը՝ շատ պրեստիժային եւ միջազգային նշանակության պաշտոն զբաղեցնելու առաջարկն է, որը ստացել եմ Համաշխարհային տնտեսության առաջատար ընկերություններից մեկից՝ չինական BYD-ից։

Այս ընկերությունը ավտոմոբիլային արդյունաբերության ամենից հաջողված ձեռնարկություններից է՝ վերջին քսան տարում։ Նաեւ համաշխարհային նշանակության տեղ է զբաղեցնում նոր էներգետիկ աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների արտադրության մեջ»,- գրել է Սիյարտոն սոցկայքի իր էջում։ Նշենք, որ Սիյարտոն ժամանակին աջակցել է BYD-ի՝ Եվրոպայում առաջին գործարանի կառուցմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image