Հանրությունը նորից ցնցվել է։ Արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, այլ՝ հերթական աբսուրդը․ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Զավեշտային այս որոշումը հայաստանցիների մոտ տրամաբանական հարց է առաջացրել․ ինչու՞, այդ ինչպե՞ս ստացվեց։ Իհարկե, դժվար թե հնարավոր լինի գտնել այս նշանակման բուն պատճառը, իշխանություններն ինչ հեքիաթներ ասես, որ չեն պատմի, իսկ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել։ Ակնբախ է, որ շախմատիստի կնոջը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակելը կլանային բնույթ ունի։
Երբ մենք խոսում ենք իշխանական կլան հասկացության մասին, ապա նկատի չունենք միայն պաշտոնյաներին ու օլիգարխներին։ Դա շատ ավելի լայն շրջանակ է, որի անբաժանելի բաղադրիչներն են նաև արվեստագետները, սպորտսմեններն ու գիտնականները։ Այդ տեսանկյունից նաև Լևոն Արոնյանը իշխանական կլանի մի մասնիկն է՝ ՀՀԿ-ականների փակ ակումբի անդամներից մեկը։ Եթե մի փոքր ուշադիր հետևեք, ապա կնկատեք, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը միջնադարյան տիրակալի ու արքունիքի տպավորություն են թողնում։ Նախագահը միջնադարյան «տիրակալն» է, իսկ նրա շուրջ հավաքված պաշտոնյաններն ու օլիգարխները, ինչպես նաև նազիր-վեզիրները կազմում են արքունիքը։
Ինչպես գիտենք դեռևս անհիշելի ժամանակներից արքաները գրեթե մշտապես փորձում էին իրենց արքունիքները համալրել տաղանդավոր արվեստագետներով ու գիտնականներով։ Ահա՛, այդ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանն իր միջավայրը լցրել է տարատեսակ պալատական սպորտսմեններով, գիտնականներով և արվեստագետներով։ Նրանց մի մասը իհարկե տաղանդավոր են, նույնիսկ լուրջ արժեքներ են ստեղծում, բայց հարկ եղած դեպքում ծառայեցվում են նաև ռեժիմի շահերին։ Եվ ահա այսպիսի պայմաններում պետք է, որ զարմանալի չթվա, թե ինչու է Արոնյանի կինը նշանակվել վարչապետի խորհրդական։ Դա փակ կլան է, որտեղ որոշումները կայացվում են կլանային սկզբունքով։ Շախմատիստ նախագահի սիրելի շախմատիստի կինն անձեռնմխելի է, քանի որ Արոնյանը պալատական շախմատիստ է և սպասարկում է ռեժիմի շահերը։
Հասարակություն
Պալատական շախմատիստի խորհրդական կինը
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯