Գրել էինք, որ Պաշտպանության նախարարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Բանակի օրվան նվիրված համերգ է կազմակերպել, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ իր ելույթից, կից գրելով․
«Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով:
Իմ ելույթը Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը»: