UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանի վերջին ելույթի մասին՝ որտեղ հայ մարզիկը վստահ հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ։
Մախաչևի խոսքով՝ նա սպասում էր, որ Ծառուկյանը կհաղթի, սակայն չէր պատկերացնում, որ պայքարը այսքան միակողմանի կլինի։ Չեմպիոնը նշեց, որ Արմանը արդեն հստակ ցույց է տվել իր հնարավորությունները և ապացուցել է՝ պատրաստ է բարձրագույն մրցակցության։
Մախաչևը հավելել է, որ Ծառուկյանը լիովին արժանի է տիտղոսային մարտին և մեծ հավանականությամբ հաջորդիվ կհայտնվիգոտու համար պայքարող մրցակիցների շարքում։