Օրերս ՊԵԿ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր նշանակում է կատարել։ Վահագն Չարխիֆալակյանը նշանակվել է պրոբացիոն ծառայության պետի տեղակալ։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է քննիչ, աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում և այլն։ Այս նշանակումը վկայում է, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Հայաստանում շարունակում է գործել։
Վահագն Չարխիֆալակյանի եղբայրը ՊԵԿ հետախուզության և օպերատիվ հետաքննության վարչության նախկին պետ Վահան Չարխիֆալակյանն է։ Վերջերս նա ազատվել է պաշտոնից եւ նոր աշխատանք դեռ չունի։ «Այս պահին չեմ աշխատում, փորձում եմ երկար ու լարված աշխատանքից հետո մի փոքր հանգստանալ», - մեզ ասաց օպերվարչության նախկին պետը։ Պրոբացիայի պետի նոր տեղակալի հայրն էլ Լուլիբերդ Չարխիֆալակյանն է` Մարտի 1-ի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկը։