Այս օրերին առողջապահության նախարարությունում 2019-ի պետպատվերի պայմանագրերն են կնքում։ Հետաքրքիր է, թե Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»։ Շատ ուշագրավ տվյալներ հայտնաբերեցինք ԱՆ կայքում։ Ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին՝ Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։ Բայց ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, ապա 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա։ Ի դեպ, նույնն արեց ժամանակին նաեւ Լեւոն Ալթունյանը՝ իր «Վարդանանց» կլինիկայի պետպատվերն ավելացնելով։ Մեզ հետ զրույցում «Աստղիկի» մասին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ասաց, որ թվերը չի հիշում, պետք է նայել, թե որ ծրագրերով է աճել․ «Մենք նոր ուռուցքաբանական վիրահատությունների ծրագիր ենք սկսել, «Աստղիկն» իրականացնում է հեմոդիալիզի ծառայություններ, ծննդօգնություններ»։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղա...
Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տ...
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
×
❮
❯