Այլ

Վարչապետը հրաժարական տվեց․ ի՞նչ է կատարվում Վրաստանում

Վարչապետը հրաժարական տվեց․ ի՞նչ է կատարվում Վրաստանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է ուղիղ եթերում։
Գրել էինք, որ Իրակլի Ղարիբաշվիլիին կփոխարինի «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ թիմն ունի բազմաթիվ հաջողակ առաջնորդներ, և կարևոր է հնարավորություն տալ մյուսներին։

Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, աշնանը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և «Վրացական երազանքը» պետք է պատրաստվի ընտրություններում վստահ հաղթանակ տանելուն։

«Ես ընդունել եմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու` քաղխորհրդի առաջարկը, որի մասին որոշում կկայացվի փետրվարի 1-ին»,- ասաց նա։

Հիշեցնենք` Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարի 22-ին։ Նա Վրաստանի վարչապետ է եղել նաև 2013—2015 թվականներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image