Երկրորդ աշխարհամարտի մասին հազարավոր գրքեր են գրվել։ Սա թերևս մարդկության պատմության ընթացքում ամենից շատ ուսումնասիրված թեման է։ Բայց նույնիսկ ծով գրականության առկայությամբ հետազոտողներին դեռևս չի հաջողվել ամբողջության մեջ դիտարկել պատերազմն ու վերջնական, համընդհանուր եզրակացություններ սահմանել։ Այսինքն, որքան շատ է թեման ուսումնասիրվել, այնքան էլ մնացել է չուսումնասիրված։
Իհարկե պատճառները բազմաթիվ են, բայց ամենամեծ պատճառն այն է, որ պատերազմին մասնակցած և առանցքային դերակատարություն ունեցած պետությունները հրաժարվում են առերեսվել իրենց անցյալի հետ և մինչ օրս քաղաքական նպատակներով շահարկում են ոչ վաղ անցյալի իրադարձությունները, ինչի հետևանքով էլ տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ անհաղթահարելի միֆեր, քարոզչական կեղծ և անհերքելի ճշմարտություններ։ Սա վերաբերվում է Հակահիտլերյան կոալիցիայի գրեթե բոլոր երկրներին՝ Ռուսաստանին (ԽՍՀՄ), ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, ինչպես նաև՝ Չեխիային, Լեհաստանին, Չինաստանին և այսպես շարունակ։
Բոլոր այս երկրներին դնենք մի կողմ և մի քանի հարցադրումներ անենք միայն ԽՍՀՄ-ի վերաբերյալ։ Հայաստանը եղել է Միության կազմում և դրա առանձին դիտարկումը շատ ավելի արդիական է մեզ համար։
ԽՍՀՄ/Ռուսաստանի համար Ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմը աստվածության կարգավիճակ ունի, որը ստացել է Հայրենական Մեծ պատերազմ անվանումը։ Թեման միֆականացված է և ցանկացած այլակարծություն դիտարկվում է որպես սրբապղծություն։ Բայց, այնուամենայնիվ, հյուսված լեգենդների և միֆերի ծանր ներկայության հետ զուգընթաց անընդհատ ջրի երես է դուրս գալիս հետևյալ հարցադրումը․ ինչո՞ւ են ԽՍՀՄ-ի մարդկային և նյութական կորուստները մի քանի անգամ գերազանցում պատերազմին մասնակցած մյուս երկրների կորուստներին։ Ժամանակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ իրարամերժ տվյալներ, բայց կարծես թե հետազոտողները կարողացել են կանգ առնել քիչ թե շատ ընդունելի վիճակագրության վրա, որի համաձայն պատերազմի ընթացքում Միության ընդհանուր ժողովրդագրական կորուստները կազմում են 26 միլիոն, որից 8 միլիոնը զինվորականներ և զինվորներ։ Տոկոսային հարաբերակցությամբ ոչ մի երկիր այսքան մեծ կորուստներ չի ունեցել և այս հարցը դեռևս շարունակում է պատմագիտության համար մնալ մինչև վերջ չլուսաբանված։
Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Ի․ Ստալինը ներկայացվում է որպես ժողովուրդների հայր, որակյալ մենեջեր, պետականաստեղծ և ֆաշիզմը ծնկի բերող գործիչ։ Տրամաբանական դատողությունը հուշում է, որ որոկյալ մենեջերի ռեզյումեում 26 միլիոն կորստի առկայությունը այդքան էլ նրա օգտին չի խոսում։ Ավելին՝ տիրապետող է դառնում այն տեսակետը, որ այդ մենեջերի հանցավոր ոչ կոմպետենտության և պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանքով միլիոնավոր մարդիկ և զինվորներ դատապարտվել են եղերական մահվան։
Պատերազմի առանձին դրվագների և վավերագրությունների հետազոտությունները հանգեցնում են այն եզրկացությանը, որ ռազմաճակատների, բանակների և դիվիզիաների հրամանատարների մի զգալի մասը չեն տիրապետել ժամանակակից ռազմաարվեստի հմտություններին, ավելին՝ Ստալինի ոչ կոմպետենտ հրամանները կյանքի կոչելու և այս կամ այն ստրատեգիական գործողությունը իրականացնելու համար ընդհանրապես չեն խնայել մարդկանց։ Միլիոնավոր կյանքերի հաշվին անպտուղ փորձարկումներ են արել, չեն կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը ինչպես նահանջելիս այնպես էլ հարձակում իրականացնելիս։ Ի դեպ ասվածը վերաբերվում է նաև հայազգի մարշալներից մի քանիսին, որոնց ոչ կոմպետենտության հետևանքով նույնպես հսկայական կորուստներ են արձանագրվել։
Այս ֆորմատով չարժի շատ խորանալ առանձին մանրամասների մեջ, միայն ուզում եմ նշել, որ Հայրենական Մեծ պատերազմ կոչվող ռազմագործողությունը որքան էլ նվիրական լինի մեզ համար, այնուամենայնիվ ողողված է ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագներով, որոնք վաղ թե ուշ ոչ միայն հետազոտվելու են, այլ նաև ներկայացվելու են մարդկության դատին։
Պատերազմի մասնակցած բոլոր երկրներն էլ ունեն իրենց մեղավորության աստիճանը, բայց ոչ մի պետություն այդքան անփույթ և հանցավոր կերպով 26 միլիոն մարդու չի դատապարտել ոչնչացման։ Ըստ մասնագիտական հաշվարկների ԽՍՀՄ-ի կորուստները պետք է երեք անգամ ավելի քիչ լինեին, եթե իհարկե ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ լիներ։
Բավական է միայն ասել, որ այդ պատերազմի ընթացքում շուրջ 300 հազար հայ (տվյալները վիճարկելի են) է զոհվել։ Պատկերացնո՞ւմ եք, թե Ցեղասպանությունից հետո ինչ մեծ կորուստ էր դա հայ ժողովրդի համար։
Այլ
Ստալինի ոչ կոմպետենտության պատճառով 26 միլիոն մարդ է զոհվել պատերազմում
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
×
❮
❯