Քաղաքականություն

Հավաքել եմ փողը, ծախսել եմ այլ նպատակների վրա, Դանիելյանը տեղյակ էր. Ալեքսանդր Սիրունյան

Հավաքել եմ փողը, ծախսել եմ այլ նպատակների վրա, Դանիելյանը տեղյակ էր. Ալեքսանդր Սիրունյան

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանը չգիտի, թե որ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել. «Ասում են քաղաքապետարանում փող են կերել: Ես էլ ասում եմ՝ ուտողին դատեք, ի՞նչ կապ ունի ինքը: Բառացի ցուցմունքը հետեւյալն է եղել՝ փող հավաքագրողին ասում են. «Տղա ջան, փող հավաքե՞լ ես: Ասում ա հավաքել եմ, փողը ծախսել եմ այլ նպատակների վրա, Դանիելյանը տեղյակ էր: Հարցնում եմ. «Դանելյանին փող տված ունես, ասումա չէ»: «Դրանով իրենք գտնում են, որ Դանիելյանը փող ա կերել, բայց բողոքարկել եմ Արամ Դանիելյանի ձերբակալման որոշումը, եւ քիչ հետո կկայանա դատական նիստը»:

Այն հարցին, ի՞նչ է պատրաստվում անել, եթե դատարանը մերժի բողոքը, Սիրունյանը պատասխանեց. «Ամեն ինչ անելու եմ»: Քննչական կոմիտեից  մեզ հայտնեցին, որ Արամ Դանիելյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել:      Նշենք, որ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 16 տարի: Անցած հուլիսին՝ իշխանափոխությունից հետո, Դանիելյանը հրաժարական տվեց պաշտոնից: Իսկ հունվարի 21-ին ձերբակալել են Հրազդանի քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքսգրքի 179 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image