Հասարակություն

Վարչապետի արարողակարգի ղեկավարն ազատվե՞լ է 

Վարչապետի արարողակարգի ղեկավարն ազատվե՞լ է 

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վարչապետի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանն ազատվել է աշխատանքից: Նա վարչապետի արարողակարգի պատասխանատու էր նշանակել 2021 թվականի օգոստոսին:

Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապվել կառավարության աշխատակազմի հետ: Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը գրեթե երբեք չի պատասխանում զանգերին, այս անգամ էլ չպատասխանեց: Իսկ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը` ինքնապատասխանողի ոճով ասաց. «Վարչապետի որոշումները տեղադրվում են կայքում»:

Ի դեպ, Սուրեն Վարոսյանը վարչապետի արարողակարգի պատասխանատուն լինելուց առաջ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image